Ռուսական հրթիռներ են ընկել Լվովի մարզի օդանավակայանի տարածքում։ Այս մասին հայտնել է Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին։
Ավելի ուշ նա մանրամասնել է, որ մի քանի հրթիռ խոցել է ինքնաթիռների վերանորոգման գործարանը։
«Հարվածներից ավերվել են նրա շենքերը։ Գործարանի ակտիվ աշխատանքը նախապես դադարեցվել էր, ուստի տուժածներ այժմ չկան»,- գրել է նա իր թելեգրամյան ալիքում։
«Ուկրաինայի ԶՈՒ օդային հրամանատարության՝ «Запад» զենիթահրթիռային զորքեր»-ի ֆեյսբուքյան էջից էլ տեղեկանում ենք, որ ըստ նախնական տվյալների՝ Սև ծովից [Լվովի ուղղությամբ] արձակվել է 6 թևավոր հրթիռ` X-555։ Ոչնչացվել է երկուսը։
Լուսանկարը՝ glavcom.ua կայքից
comment.count (0)