Ուկրաինայի դենացիֆիկացիան ենթադրում է ռուսալեզու բնակչությանը խտրականության ենթարկող յուրաքանչյուր օրենքի չեղարկում․ Լավրով
14:24 - 18 մարտի, 2022

Ուկրաինայի դենացիֆիկացիան ենթադրում է ռուսալեզու բնակչությանը խտրականության ենթարկող յուրաքանչյուր օրենքի չեղարկում․ Լավրով

Ուկրաինայի դենացիֆիկացիան ենթադրում է յուրաքանչյուր օրենքի չեղարկում, որը խտրականության է ենթարկում ռուսալեզու բնակչությանը։ Այս մասին RT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

Նա նաև նշել  է, որ ուկրաինացի քաղաքական գործիչները կողմ են երկրից էթնիկ ռուսների վտարմանը․ «Ուկրաինայից ռուսներին վտարելու գաղափարի մասին Ուկրաինայի քաղաքական գործիչները դեռ մտածում են։ Վերցնենք, օրինակ, Օլեգ Տյագնիբոկին․ (ուկրաինական «Ազատություն» կուսակցության ղեկավար, խմբ․) սա արմատական կուսակցություն է։ Նա խոսում է ապառուսականացման անհրաժեշտության մասին, ինչպես ինքն է դա անվանում։ Նա ասում է՝ ապառուսականացում նշանակում է, որ Ուկրաինայում էթնիկ ռուսները չպետք է ունենան իրենց ինքնությունը, լեզուն ու պատմությունը»։

Նրա խոսքով՝  իրերի ընթացիկ դասավորությունը ճիշտ հասկանալու համար հարկ է հիշել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները․ «Ես արդեն ասել եմ, որ ծայրահեղ արմատականները  կոչ էին անում վտարել ռուսներին Ղրիմից, իսկ անցյալ տարի սեպտեմբերին Զելենսկին ասաց հետևյալը․ «Եթե կարծում եք, որ ռուս եք, եթե ուզում եք ռուս լինել, եթե ուզում եք բարեկամություն անել ռուսների հետ, խնդրում եմ, գնա Ռուսաստան։ Նա դա ասել է բառացի մի քանի ամիս առաջ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել