Պուտինի և Զելենսկու հանդիպման հավանականությունը կախված է կարգավորման համաձայնագրից․ Պեսկով
15:45 - 18 մարտի, 2022

Պուտինի և Զելենսկու հանդիպման հավանականությունը կախված է կարգավորման համաձայնագրից․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպումը՝ կարգավորման համաձայնագիր ստորագրելու համար,  կախված կլինի փաստաթղթի կետերից, այն դեռ պետք է համաձայնեցվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը Դմիտրի Պեսկովը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

«Դա կախված է փաստաթղթի կետերից»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախատեսվում են անձնական շփումներ, թե փաստաթուղթը կարող է ստորագրվել առանց նախագահների անմիջական ներկայության։

Նա նաև նշել է, որ ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնում աշխատել ավելի արագ, քան հիմա։ «Ցավոք սրտի, ուկրաինական կողմը բանակցությունների տեմպերը արագացնելու պատրաստակամություն չի հայտնում։ Այնուամենայնիվ, գործընթացը շարունակվում է»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել