«ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»․ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից այսպես են արձագանքել նախարար Արարատ Միրզոյանին ուղղած մեր հարցադրմանը՝ արդյոք պարոն Միրզոյանը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում պատկերացնո՞ւմ է Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս, եւ եթե այո կամ ոչ, ապա ինչո՞ւ։
Ի հավելումն՝ ՀՀ արտաքին գերատեսչությունից նշել են, որ մեր ուղարկած հարցերի շուրջ օրակարգում որեւէ քննարկում առկա չէ։
Ավելի վաղ Infocom-ը Հայաստանի քաղաքական կուսակություններից մեկնաբանություններ էր խնդրել, թե ինչ դիրքորոշում ունեն միութենական պետության մաս կազմելու հարցով։ Մասնավորապես, 2017, 2018, 2021 թվականների խորհրդարանական ընտրություններին մասնակցած, 2021թ․ տեղական ինքնակառավարման ընտրություններին ակտիվություն ցուցաբերած մի քանի տասնյակ կուսակցությունների գրավոր հարցադրումներ էինք ուղարկել՝ Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում պատկերացնո՞ւմ են ՌԴ-ի եւ Բելառուսի հետ միութենական պետության մաս, եւ եթե այո կամ ոչ, ապա ի՞նչ մեկնաբանությամբ։ Հարցադրմանը պատասխանած կուսակցությունների դիրքորոշումներին, հարցադրումն անպատասխան թողած կուսակցությունների ցանկին կարող եք ծանոթանալ այս հրապարակմամբ։
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)