Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին Եվրամիությանն առաջարկում է ամբողջությամբ դադարեցնել առևտուրը Ռուսաստանի հետ։ Այս մասին հաղորդում է ria.ru-ն։
«Ես ակնկալում եմ, որ եվրոպացի առաջնորդները կսթափվեն և Եվրախորհրդի հաջորդ նիստում կկարողանան ընդունել պատժամիջոցների նոր փաթեթ։ Լեհաստանն առաջարկում է այդ պատժամիջոցների փաթեթին շուտափույթ ավելացնել առևտրային շրջափակումը․․․Ռուսական դրոշով ռուսական նավերի մուտքի արգելք նավահանգիստներ, ինչպես նաև ցամաքային առևտրի արգելք»,- լրագրողներին ասել է Մորավիեցկին՝ պատասխանելով հարցին, որը վերաբերում էր շաբաթ օրը նախատեսված ակցիային՝ արգելափակելու ռուսական բեռնատար մեքենաների անցումը Լեհաստանի սահմանով։
Լեհաստանի վարչապետի խոսքով Ռուսաստանի այս ամբողջական անջատումը առևտրից ևս մեկ անգամ կստիպի նրանմտածել՝ ավելի լավ չէ՞ դադարեցնել այս սարսափելի պատերազմը․ «Եվ այստեղ ես ցուցարարների կողմից եմ»։
comment.count (0)