Պուտինը  Լյուքսեմբուրգի վարչապետին ներկայացրել է իր գնահատականները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների ընթացքի վերաբերյալ
18:21 - 19 մարտի, 2022

Պուտինը Լյուքսեմբուրգի վարչապետին ներկայացրել է իր գնահատականները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների ընթացքի վերաբերյալ

Լյուքսեմբուրգյան կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Քսավյե Բետելի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Քննարկվել է իրավիճակը Ուկրաինայում։ 

«Վլադիմիր Պուտինը ուշադրություն է հրավիրել Դոնեցկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ու Լուգանսկի Ժողովրդական Հանրախետության այլ քաղաքների վրա ուկրաինական ուժայինների չդադարող հրթիռային հարվածների վրա, որոնք հանգեցրել են բազմաթիվ քաղաքացիական զոհերի»,- նշվում է հաղոդրագրության մեջ։:

Կրեմլի փոխանցմամբ՝ ընդգծվել է, որ անընդունելի է Ուկրաինայում ԱՄՆ «ռազմակենսաբանական գործունեությունը, որը հսկայական վտանգ է ներկայացնում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ողջ Եվրոպայի համար»։

Քսավյե Բետելը հայտնել է, որ շփումներ ունի Ուկրաինայի և մի շարք այլ պետությունների ղեկավարների հետ։ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է իր սկզբունքային գնահատականները Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունների ընթացքի վերաբերյալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել