Ուկրաինայի ԳՇ պնդմամբ՝ ռուսական կողմին չի հաջողվել կատարել Կիևը շրջափակելու խնդիրը
18:54 - 19 մարտի, 2022

Ուկրաինայի ԳՇ պնդմամբ՝ ռուսական կողմին չի հաջողվել կատարել Կիևը շրջափակելու խնդիրը

Գլխավոր լուսանկարը՝ Ուկրաինայի Գլխավոր շտաբի

Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը պնդում է, որ ռուսական կողմին չի հաջողվել կատարել Կիևը շրջափակելու, Դոնեցկի և Լուգանսկի մարզերի վարչական սահմաններին հասնելու և Ուկրաինայի ձախափնյա հատվածի նկատմամբ վերահսկողություն սահմանելու խնդիրները։

ԳՇ-ի փոխանցմամբ՝ Դոնեցկի ուղղությամբ ռուսական կողմը «մասամբ հասել է նպատակին և կանգնեցվել Նիկոլաևի ուղղությամբ»։

Ուկրաինայի ռազմական գերատեսչությունը նշում է, որ ռուսական կողմը փորձել է գրավել Սևերոդոնեցկ, Ռուբիժնե և Պոպասնա բնակավայրերը։ 

«Սևերոդոնեցկի ուղղությամբ հակառակորդը հարձակման փորձ է ձեռնարկել, ձախողել, կրել մեծ կորուստներ և նահանջել։ Ռուբիժնեի տարածքում նա հրետանու աջակցությամբ շարունակում է դիրքավորվել քաղաքի արևմտյան և հյուսիսարևմտյան հատվածներում ու վերախմբավորվել և հաջողություն չի գրանցել»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել