Ինտենսիվ մարտերի պատճառով Մարիուպոլի ռմբակոծված թատրոնի նկուղում արգելափակված հարյուրավոր մարդկանց փրկել հնարավոր չէ․ Մարիուպոլի քաղաքապետ
19:27 - 19 մարտի, 2022

Ինտենսիվ մարտերի պատճառով Մարիուպոլի ռմբակոծված թատրոնի նկուղում արգելափակված հարյուրավոր մարդկանց փրկել հնարավոր չէ․ Մարիուպոլի քաղաքապետ

Գլխավոր լուսանկարում՝ Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքը․ Reuters

Մարիուպոլի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն BBC-ին հայտնել է, որ շրջափակված Մարիուպոլ քաղաքի ռմբակոծված թատրոնի նկուղում արգելափակված հարյուրավոր մարդկանց փրկել հնարավոր չէ տարածքում ընթացող ինտենսիվ մարտերի պատճառով:

Քաղաքապետի խոսքով՝ երբ մարտեր չեն ընթացել, կարողացել են միայն շենքի փլատակները մաքրել։

«Քաղաքի կենտրոնում փողոցային կռիվներ են։ Այստեղ տանկեր կան, ամեն տեսակի զենքեր, հրետակոծություն է։ Մեր ուժերն անում են ամեն ինչ՝ քաղաքում իրենց դիրքերը պահելու համար, բայց, ցավոք, հակառակորդի ուժերն ավելի մեծ են, քան մերը»,- պատմել է Բոյչենկոն։

Նրա խոսքով՝ թեժ մարտերի պատճառով չափազանց վտանգավոր է մաքրել հարձակման ենթարկված թատրոնի ավերակները և մարդկանց փրկել նկուղից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել