Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը նշել է, որ եթե երկիրը մինչև հաջորդ ձմեռ ավելի շատ գազ չստանա, իսկ Ռուսաստանից մատակարարումները ընդհատվեն կամ դադարեցվեն, Գերմանիան բավարար գազ չի ունենա տները ջեռուցելու և արդյունաբերության կարիքները հոգալու համար։
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը հայտարարել է, որ Քաթար և Արաբական Միացյալ Էմիրություններ ուղևորության ընթացքում կհետազոտի հեղուկ բնական գազի մատակարարումը։ Նա նաև հայտնել է, որ նպատակ ունի ջրածնային գործարք կնքելու, ինչի շնորհիվ Գերմանիան ավելի քիչ կախվածություն կունենա Ռուսաստանից: Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը։
Ուկրաինայի իրադարձությունների մեկնարկից ի վեր՝ Հաբեկը մի քանի նախաձեռնություններ է ունեցել՝ նվազեցնելու Գերմանիայի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից։
DW-ն փոխանցում է, որ հեղուկ բնական գազի խոշոր մատակարար Քաթար կատարած այցին նախորդել է նախարարի այցը գազ արտահանող մեկ այլ երկիր՝ Նորվեգիա։
comment.count (0)