ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ Մոսկվան հույս ունի, որ Լեհաստանի՝ Ուկրաինա ՆԱՏՕ խաղաղապահ առաքելություն ուղարկելու գաղափարը ոչ այլ ինչ է, քան դեմագոգիա, և որ ՆԱՏՕ-ն գիտակցում է ավելի խելամիտ և իրատեսական լինելու անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։
«Լեհաստանի վարչապետ Մորավիեցկին առաջ է քաշում մի գաղափար, որը նրանք պատրաստվում են քննարկել մի քանի օրից՝ Ուկրաինա ուղարկել ՆԱՏՕ խաղաղապահ ուժեր։ Չեմ բացառում, որ եթե հանկարծ նման որոշում կայացվի, այն կենթադրի, որ այդ խաղաղապահ ուժերի հիմքը լինի լեհական կոնտինգենտը, որը վերահսկողության տակ կվերցնի արևմտյան Ուկրաինան և կմնա այնտ՝եղ երկար ժամանակ»,- ասել է Լավրովը «Ռուսաստանի առաջնորդներ» մրցույթի մասնակիցիների հետ հանդիպմանը։
Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիեցկին հայտարարել էր, որ երկիրը ՆԱՏՕ հաջորդ գագաթնաժողովում պաշտոնապես կներկայացնի Ուկրաինա խաղաղապահ առաքելություն ուղարկելու առաջարկը։ Այս առաջարկի մասին նա առաջին անգամ խոսել էր Ուկրաինա այցի ժամանակ։
comment.count (0)