Եվրոպայում ամենալուրջ միգրացիոն ճգնաժամն է Երկրորդ աշխարհամարտից ի վեր.ՄԱԿ |azatutyun.am|
10:33 - 21 մարտի, 2022

Եվրոպայում ամենալուրջ միգրացիոն ճգնաժամն է Երկրորդ աշխարհամարտից ի վեր.ՄԱԿ |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ի տվյալներով՝ ուկրաինացիների գրեթե մեկ քառորդը լքել է իր տունը կամ երկիրը, ռուսական բանակի ռազմական գործողություններն Ուկրաինայում առաջացրել են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենալուրջ միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում։

2022 թվականի սկզբին Ուկրաինայում ապրում էր 41 միլիոն մարդ։ Նրանցից ավելի քան 3 միլիոնը, ըստ ՄԱԿ-ի, մեկնել է արտերկիր։ 6,5 միլիոն մարդ տեղափոխվել է երկրի ներսում ավելի ապահով տարածքներ:

Ռուսական ներխուժման սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 900 մարդ, այդ թվում՝ 75 երեխա։ Մոտ 1500 խաղաղ բնակիչ վիրավորվել է։

Դոնբասի ինքնահռչակ հանրապետություններում ռազմական գործողության ընթացքում զոհվել է մոտ 200 խաղաղ բնակիչ, ավելի քան 500-ը՝ վիրավորվել։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը պնդում է, որ խաղաղ բնակիչների մեծ մասը զոհվել է ծանր հրետանու, հրթիռային և օդային հարվածների հետևանքով։ Զոհերի իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, քանի որ ինտենսիվ մարտերի շրջաններում զոհվածների մասին տվյալները գալիս են ուշացումով: ՄԱԿ-ի առաքելությունները չեն կարող այցելել այն վայրերը, որտեղ մարդիկ են զոհվել, և այնտեղ զրուցել զոհերի հարազատների և ականատեսների հետ:

Վիճակագրական տվյալները հիմնված են բաց աղբյուրների տվյալների վրա, որոնք միշտ չէ, որ հնարավոր է ստուգել պատերազմական պայմաններում:

Հնարավոր չէ նաև ասել ռուսական կողմի կորուստների մասին։ Պենտագոնի տվյալներով՝ պատերազմի 25 օրերի ընթացքում զոհվել է շուրջ 7 հազար ռուսաստանցի զինվորական, ռուսական կողմն իր զոհերի մասին տվյալներ հրապարակել է միայն մեկ անգամ՝ մոտ երկու շաբաթ առաջ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել