Լուսանկարը՝ depositphotos.com
Ուկրաինայի Սումի շրջանում՝ «Սումքիմպրոմ» քիմիական գործարանում, ամոնիակի արտահոսք է տեղի ունեցել գիշերը՝ ժամը 04:30-ին: Այս մասին, ինչպես փոխանցում է Liga.net-ը, հայտնել է Սումիի ռազմական վարչակազմի պետ Դմիտրի Ժիվիցկին։
Նրա խոսքով արտահոսքի գոտին կազմել է մոտ 2,5 կմ։
Առավոտյան 07:48-ին Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ արտահոսքը տեղի է ունեցել գործարանի տարածքի հրետակոծության հետևանքով, վնասվել էր ամոնիակի ամբարներից մեկը։ Գերատեսչությունը հայտնել է, որ ամոնիակի արտահոսքի վթարը չեզոքացվել է։
Վնասված խողովակաշարի վերականգնման աշխատանքներ են իրականացվել։ Փրկարարները զբաղվում են ամոնիակի ամպի մարմամբ։
Վթարի հետևանքով տուժել է ձեռնարկության աշխատակիցների մեկը։
Նորա Վանյան
comment.count (0)