Sky News Arabia-ի փոխանցմամբ Պենտագոնի ներկայացուցիչն իրենց հայտնել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում Թուրքիայի հետ՝ Ռուսաստանից գնված հակահրթիռային պաշտպանության S-400 համակարգերն Ուկրաինա ուղարկելու համար։ Այս մասին հայտնում է meduza.io-ն։
Պենտագոնի ներկայացուցչի խոսքով Անկարային առաջարկվում է հրաժարվել S-400-ից և դրանք ուղարկել Ուկրաինա՝ Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները չեղարկելու և երկիրը F-35 կործանիչների արտադրության ծրագրին վերադարձնելու դիմաց։
Ավելի վաղ «Reuters» գործակալությունն իր երեք աղբյուրներին հղումով գրել էր, որ ԱՄՆ-ն ոչ պաշտոնապես բարձրացրել է Թուրքիայի՝ ռուսական արտադրության S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերը Ուկրաինա ուղարկելու հնարավորության հարցը։
Լուսանկարը՝ Reuters
comment.count (0)