Նոր Զելանդիան ոչ մահաբեր ռազմական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային
12:23 - 21 մարտի, 2022

Նոր Զելանդիան ոչ մահաբեր ռազմական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային

Նոր Զելանդիան հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ դրամական միջոցներ և ոչ մահաբեր ռազմական աջակցություն։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։

Երկրի վարչապետ Ջասինդա Արդերնն ասել է, որ գումարը հիմնականում ուղղվելու է ՆԱՏՕ Վստահության հիմնադրամին, որը տրամադրում է վառելիք, կապի սարքավորումներ և առաջին օգնության փաթեթներ։

«Մենք Ուկրաինայում տեղի ունեցողը համարում ենք միջազգային կանոնների վրա հիմնված կարգերի զանգվածային խախտում, և հենց այդ պատճառով դա ազդեցություն ունի բոլորիս վրա։ Ահա թե ինչու ենք մենք ձեռնարկել այս արտասովոր միջոցները»,- ասել է Արդերնը մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ Նոր Զելանդիան Ուկրաինային կտրամադրի մարտավարական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոնները, սաղավարտները և ժիլետները։

Նոր Զելանդիան նաև պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ և հատուկ վիզա է տրամադրել Նոր Զելանդիայի հետ կապեր ունեցող ուկրաինացիների համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել