Իսրայելը կօգնի ուկրաինացիներին «այնքան, որքան կարող է»․ երկրի ԱԳ նախարարը պատասխանել է Զելենսկիին
13:48 - 21 մարտի, 2022

Իսրայելը կօգնի ուկրաինացիներին «այնքան, որքան կարող է»․ երկրի ԱԳ նախարարը պատասխանել է Զելենսկիին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իսրայելի խորհրդարանին ուղղված ելույթում քննադատել էր այդ երկիրը՝ հարցնելով, թե ինչու Իսրայելը հակահրթիռային պաշտպանության միջոցներ չի տրամադրում Ուկրաինային կամ պատժամիջոցներ չի սահմանում Ռուսաստանի դեմ։

Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը, պատասխանելով Զելենսկիին, հայտարարել է՝ իր երկիրը, որը դաշտային հիվանդանոց և այլ մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա, «կշարունակի օգնել երկրի ժողովրդին, որքան կարող է»:

Իսրայելը վարչապետ Նաֆթալի Բենեթն էլ, որը փորձում է որպես միջնորդ հանդես գալ ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու գործում, հայտարարել է, որ չնայած որոշակի առաջընթացին՝ կողմերի միջև մեծ շատ բաց հարցեր կան։

Բենեթը հավելել է, որ Իսրայելը կշարունակի փորձել վերջ դնել պատերազմին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել