Կրեմլը մտադիր չէ Կիևի հետ բանակցությունների ժամանակ դադարեցնել կրակը. Պեսկով
 |tert.am|
15:25 - 21 մարտի, 2022

Կրեմլը մտադիր չէ Կիևի հետ բանակցությունների ժամանակ դադարեցնել կրակը. Պեսկով |tert.am|

tert.am: Պաշտոնական Կիևի ներկայացուցիչների հետ բանակցությունների ընթացքում կրակի դադարեցման վերսկսումը չի քննարկվում։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ Մոսկվայի մերժումը բացատրելով ուկրաինական զորքի գործողություններով, որոնք օգտագործում են այդ դադարները՝ վերախմբավորվելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ցանկացած դադար օգտագործվում է ազգայնական ստորաբաժանումների կողմից վերախմբավորումների համար, որոնք օգտագործվում են ռուս զինվորականների վրա հարձակումները շարունակելու համար»,- ասել է նա։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ «դա տեղի է ունեցել մեկից ավելի անգամ, և հետևաբար սա, իհարկե, բարդացնում է գործընթացը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել