Ռուսական նավթի մատակարարման էմբարգոն կվատթարացնի Եվրոպայում էներգետիկ բալանսը․ Պեսկով
16:11 - 21 մարտի, 2022

Ռուսական նավթի մատակարարման էմբարգոն կվատթարացնի Եվրոպայում էներգետիկ բալանսը․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական նավթի մատակարարման էմբարգոն լրջորեն կվատթարացնի Եվրոպայում էներգետիկ բալանսը, իսկ «ամերիկացիները կմնան իրենք իրենք հույսին»։ Պեսկովի խոսքով նման որոշումը կհարվածի բոլորին։

«Այս թեման (ռուսական նավթի էմբարգոյի- խմբ․) շատ բարդ է, քանի որ նման էմբարգոն կազդի, և այն էլ շատ լուրջ, նավթի համաշխարհային շուկայի վրա: Դա լրջորեն կազդի Եվրոպայում էներգետիկ բալանսի վրա: Միևնույն ժամանակ, ամերիկացիները կմնան իրենց հույսին: Եվ նրանք իրենց շատ ավելի լավ կզգան, քան եվրոպացիները»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե որքանով է իրատեսական ռուսական նավթի էմբարգոյի ներդրումը, և ինչ միջոցներ է պատրաստ ձեռնարկել Ռուսաստանը այս առումով։

Ավելի վաղ «Reuters» գործակալությունն իր անանուն աղբյուրին հղումով գրել էր, որ ԵՄ որոշ արտգործնախարարներ ասել են, թե անհրաժեշտ է ռուսական նավթի էմբարգո սահմանել։

Այնուհետև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՌԴ դեմ էներգետիկ սանկցիաները ներառելու են նաև նավթի էմբարգոն, նշել էր, որ ԵՄ արտգործնախարարները կքննարկեն դա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել