Մարտի 21-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարություն է կանչվել ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը։ Նրան բողոքի նոտա է հանձնվել Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի կողմից վերջերս արված «անընդունելի հայտարարությունների» կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։
Ընդգծվել է, որ ԱՄՆ նախագահի նման հայտարարությունները, որոնք անվայել են նման բարձրաստիճան գործչին, կարող են խզման եզրին կանգնեցնել ռուս-ամերիկյան հարաբերությունները։ Նախազգուշացվել է, որ Ռուսաստանի դեմ ձեռնարկվող թշնամական գործողությունները վճռական և կոշտ հակահարված են ստանալու։
Նշենք, որ նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «ռազմական հանցագործ» էր անվանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
comment.count (0)