Ֆրանսիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուարը հեռախոսազրույց են ունեցել
10:04 - 22 մարտի, 2022

Ֆրանսիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուարը հեռախոսազրույց են ունեցել

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ լը Դրիանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայի ԱԳՆ-ից։

Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են այս հինգշաբթի Բրյուսելում ՆԱՏՕ-ի և «Մեծ Յոթնյակ»-ի երկրների ու կառավարությունների ղեկավարների հանդիպումների նախապատրաստումը, ինչպես նաև ԱՄՆ նախագահի մասնակցությունը Եվրոպական խորհրդում, ինչը կընդգծի անդրատլանտյան միասնությունը և ՆԱՏՕ-ի ու Եվրամիության միջև սերտ համակագվածությունը։

Պաշտոնյաներն անդրադարձել են Ուկրաինայում տիրող հումանիտար իրավիճակին, որն ստեղծվել է Ռուսաստանի ռազմական ներխուժման և ուկրաինական քաղաքային կենտրոնների թիրախավորման հետևանքով։ Նրանք ընդգծել են Ուկրաինայի ողջ տարածքում ամբողջական հրադադարի հաստատման հրատապությունն ու առաջնահերթությունը։

Կողմերը համաձայնության են եկել պարենային անվտանգության հարցում շատ սերտ համակարգման կարևորության շուրջ՝ Ուկրաինայում ռուսական հարձակման հետևանքով առաջացած մատակարարումների սահմանափակումների համատեքստում։

Զրուցակիցները, հաշվի առնելով ռուսական հարձակման շարունակականությանը, նշել են պատժամիջոցների խստացումները շարունաեկելու անհրաժեշտությունը։ Նրանք նաև վերահաստատել են իրենց աջակցությունը ՄԱԳԱՏԷ-ի առաջարկներին՝ ուժեղացնելու Ուկրաինայի քաղաքացիական միջուկային կայանքների ապահովությունն ու անվտանգությունը:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև խոսել է առանց հապաղելու Իրանի միջուկային խնդրի շուրջ Վիեննայի համաձայնագրի շուրջ քննարկումներն ավարտելու հրատապության մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել