hetq.am: Կառավարության ներկայացրած «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը կառավարության ներկայացուցիչը չէր եկել խորհրդարան: Նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը ամբիոնի մոտ հրավիրեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանին, սակայն վերջինս խորհրդարանում չէր:
«Ո՞ւր է Դավիթ Խաչատրյանը»,- քարտուղարությանը դիմեց Ռուբինյանը, ապա տեղեկանալով նրա բացակայության մասին՝ քսան րոպե ընդմիջում հայտարարեց:
«Հարգելի՛ գործընկերներ, քանի որ պատասխանատու գործելակերպ չենք տեսնում կառավարության մեր գործընկերների կողմից, ես հիմա կհայտարարեմ 20 րոպե ընդմիջում և քարտուղարությանը կհանձնարարեմ անմիջապես կապվել կառավարության հետ և ասել, որ արագ գան», -ասաց նա, ինչից հետո նիստն ընդմիջվեց քսան րոպեով:
comment.count (0)