Ուկրաինան հայտնել է ամբողջությամբ ոչնչացված 651, վնասված 3780 բնակելի շենքի մասին
12:46 - 22 մարտի, 2022

Ուկրաինան հայտնել է ամբողջությամբ ոչնչացված 651, վնասված 3780 բնակելի շենքի մասին

Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման օրվանից ի վեր մասնակիորեն վնասվել է 3780 բնակելի շենք, ամբողջությամբ ոչնչացվել` 651-ը։ Այս մասին, Ukrinform-ի փոխանցմամբ, հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխնախագահ Ռոման Պրիմուշը։

«Վնասված շենքերի վերաբերյալ կա արդեն վերլուծություն։ Շուրջ 3780 բնակելի շենք է մասնակիորեն վնասվել, ամբղջությամբ ոչնչացվել է 651 բնակելի շենք»,- ասել է Պրիմուշը։

Սակայն ավերածությունների մասշտաբները զգալիորեն ավելի մեծ են, քանի որ, ըստ Պրիմուշի, վիճակագրությունն արտացոլում է միայն այն օբյեկտները, «որտեղ փրկարարները կարող են գնահատել հասցված վնասի մասշտաբներն՝ առանց սեփական կյանքը վտանգելու, և այն չի վերաբերում օկուպացված տարածքներին»։

Նա նշել է նաև, որ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն արդեն պլաններ է մշակում երկրի ավերված քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման համար։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել