Արևմուտքի սահմանած պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանը «կորցրել է» 78 օդանավ, դրանց վրա կալանք է դրվել։ Իսկ 1300 ինքնաթիռներից 800-ը Ռուսաստանը ներառել է իր ավիացիոն ռեեստրում։ Այս մասին հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը, գրում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ պատժամիջոցների սահմանման պահին Ռուսաստանն ունեցել 1367 ինքնաթիռ, դրանցից 78-ը կալանավորվել է օտարերկրյա պետություններում և, դրանք այլևս Ռուսաստան չեն վերադառնալու։
«Մեր նախնական գնահատականը հետևյալն է․ շուրջ 90 մլն [մարդ ռուսական ավիաընկերությունները] կփոխադրեն։ Որովհետև 87,5 մլն մենք արդեն փոխադրել ենք [2021 թ-ին]։ Օտարերկրյա չվերթները դադարեցվել են, սակայն ռուսաստանցիները ճամփորդելու են։ Ենթադրում ենք, որ Ռուսաստանի ներսում զբոսաշրջային բիզնեսը զարգանալու է։ Իսկ եթե Թուրիքան, Եգիպտոսն ու մյուս երկրները մեզ ընդունեն, կնշանակի, որ կարող ենք հասնել 100 մլն մարդ ցուցանիշի», - ասել է Սավելևը։
Նորա Վանյան
comment.count (0)