Եթե էկզիստենցիալ սպառնալիք լինի մեր երկրի համար, ապա դա կարող է տեղի ունենալ. Պեսկովը՝ ՌԴ միջուկային հնարավորությունները օգտագործելու մասին
11:18 - 23 մարտի, 2022

Եթե էկզիստենցիալ սպառնալիք լինի մեր երկրի համար, ապա դա կարող է տեղի ունենալ. Պեսկովը՝ ՌԴ միջուկային հնարավորությունները օգտագործելու մասին

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը CNN-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ Ռուսաստանը դեռևս չի հասել Ուկրաինայում իր ռազմական նպատակներից որևէ մեկին։

Պեսկովը նաև հրաժարվել է նշել, թե բացառվում է, որ Ռուսաստանը կքննարկի միջուկային զենքի կիրառումը, ինչպես Մոսկվան է ասում, «էկզիստենցիալ սպառնալիքի» դեպքում: 

Հարցին, թե ինչ պայմաններում Վլադիմիր Պուտինը կօգտագործի Ռուսաստանի միջուկային հնարավորությունները, Պեսկովը պատասխանել է. «Եթե էկզիստենցիալ սպառնալիք լինի մեր երկրի համար, ապա դա կարող է տեղի ունենալ»։

ՌԴ նախագահի խոսնակը նաև նշել է, որ «հատուկ ռազմական գործողությունն» ընթանում է՝ համաձայն նախապես հաստատված պլանների և նպատակների։

Պեսկովը հայտնել է, թե որոնք են «հատուկ ռազմական գործողության» նպատակները՝

  • ազատվել Ուկրաինայի ռազմական ներուժից,
  • ապահովել, որ Ուկրաինան լինի «չեզոք երկիր»,
  • ազատվել «ազգայնական գումարտակներից»
  • Ուկրաինան ընդունի, որ Ղրիմը Ռուսաստանի մաս է, իսկ Լուգանսկն ու Դոնեցկն «արդեն անկախ պետություններ են»:

Նա նաև պնդել է, որ Ռուսաստանը հարձակվել է միայն ռազմական օբյեկտների վրա։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել