Ճապոնիայի խորհդարանին ուղղված ելույթում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ռուսական կողը սպանել է հազարավոր ուկրաինացիների, այդ թվում՝ 121 երեխայի։ Այս մասին հայտնում է «Ukrinform»-ը:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը փակել է ծովն Ուկրաինայի համար։
«Մեր հյուսիսային, արևելյան և հարավային տարածքները դատարկվում են, քանի որ մարդիկ փախչում են այս մահացու վտանգից:
Ռուսաստանը մեզ համար նույնիսկ փակել է ծովը, սովորական առևտրային ուղիները՝ ցույց տալով աշխարհի այլ պոտենցիալ ագրեսորների, թե ինչպես ճնշում գործադրել ազատ ժողովուրդների վրա՝ արգելափակելով նավարկությունը»,- ասել է Զելենսկին։
comment.count (0)