Ուկրաինայի հետ բանակցությունները ծանր են ընթանում․ Սերգեյ Լավրով
14:21 - 23 մարտի, 2022

Ուկրաինայի հետ բանակցությունները ծանր են ընթանում․ Սերգեյ Լավրով

Ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցությունները ծանր են ընթանում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում իր ելույթի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Բանակցությունները սկսվել են, դրանք ծանր են ընթանում, որովհետև ուկրաինական կողմը, թեև ըմբռնում է արտահայտել այն հարցերի վերաբերյալ, որոնք պետք է համաձայնեցվեն բանակցությունների ընթացքում, անընդհատ փոխում է իր դիրքորոշումը, հրաժարվում իր իսկ առաջարկներից», - ասել է նա։

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը դեմ չէ Ուկրաինայի հետ բանակցություններում արևմտյան երկրների միջնորդությանը, սակայն Մոսկվան  հստակ կարմիր գծեր ունի, Արևմուտքն ուզում է Ռուսաստանին «առավելագույնս երկար պահել ռազմական գործողությունների վիճակում՝ շարունակելով Ուկրաինային զենք մատակարարել»։

ՌԴ արտգործնախարարը հայտարարել է, որ Ռուսաստանը փասատթղթեր ունի, որոնք հաստատում են «Մոսկվայի մտավախությունները՝ Դոնբասն ուժով վերցնելու Կիևի նախապատրաստվող փորձերի մասին»։

«Մոռացության է տրվում նաև այն, որ ուկրաինական կողմը շփման գծում կենտրոնացրել է իր 100 020 զինվորականներին, որ կտրուկ ակտիվացել է հրետակոծությունը, որ հրապարակավ սկսել են խոսել պլան «Բ»-ի մասին, իսկ այժմ, ինչպես պարզվում է, այդպիսի պլան եղել է, - ասել է Լավրովը։ - Փաստաթղթեր կան, որոնք հիմա մեր ձեռքում են, դրանք հստակ ցույց են տվել մեր այն մտավախությունների արդարացվածությունը, որ ուղիղ ագրեսիա է սկսվելու, և Դոնբասը զենքի ուժով գրավելու փորձ է լինելու»։

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել