Լեհաստանի հատուկ ծառայությունները ԱԳՆ-ին խնդրում են վտարել 45 ռուս դիվանագետի |azatutyun.am|

azatutyun.am: Լեհաստանի հատուկ ծառայությունները արտգործնախարարությանը խնդրում են վտարել 45 ռուս դիվանագետների, որոնցից մի քանիսը, ենթադրաբար, դիվանագիտական աշխատանքի քողի տակ աշխատում են Մոսկվայի գաղտնի ծառայություններում։ Այդ մասին այսօր հայտարարել է Լեհաստանի հակալրտեսական ծառայության ներկայացուցիչ Ստանիսլավ Զարինը:

Լեհաստանի Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն՝ ապացույցներ են ձեռք բերվել, որոնք փաստում են, որ «երկրում բացահայտված սպաների և նրանց հետ համագործակցող անձանց գործունեությունը ծառայում է ռուսական հետախուզական գործունեությանը՝ ուղղված միջազգային ասպարեզում Լեհաստանի Հանրապետության և նրա գործընկերների կայունության դեմ, և վտանգ է ներկայացնում Լեհաստանի շահերի և անվտանգության համար»։

Լեհաստանի կառավարության խոսնակի համաձայն՝ Ռուսաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ, և հետագա քայլերի վերաբերյալ որոշումները կհրապարակվեն հանդիպումից հետո։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացրել է, որ դիվանագետներին Լեհաստանից արտաքսելու դեպքում պատասխան քայլեր կձեռնարկեն:

Անցած շաբաթ ռուս դիվանագետների արտաքսման մասին են հայտարարել նաև Բալթյան երկրները, Բուլղարիան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով