G20-ի և ԱԽՏՀ-ի գագաթաժողովներին Պուտինի մասնակցության մասին խոսելը դեռ վաղ է․ Պեսկով
15:20 - 23 մարտի, 2022

G20-ի և ԱԽՏՀ-ի գագաթաժողովներին Պուտինի մասնակցության մասին խոսելը դեռ վաղ է․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ դեռ վաղ է խոսել «Մեծ քսանյակի» (G20) և Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Այդ մասին դեռ վաղ է խոսել։ Իհարկե, համաշխարհային գործերում իրավիճակը փոխվել է դրամատիկ և արմատական ձևով, այդ պատճառով էլ, իհարկե, այդ ամենը պետք է կրկին ուսումնասիրել», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վլադիմիր Պուտինը պատրաստվում է մասնակցել որևէ գագաթաժողովի, օրինակ՝ G20-ի կամ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովներին։

Ջակարտայում կայացած մամուլի ասուլիսում Ինդոնեզիայում Ռուսաստանի դեսպան Լյուդմիլա Վորոբյովան հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է մասնակցել G20 ֆորումին։ 

«Դա կախված կլինի շատ բաներից, այդ թվում՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակից։ Այս պահին Վլադիմիր Պուտինը մտադիր է գագաթնաժողովին մասնակցել»,- ասել էր Լյուդմիլա Վորոբյովան։

«G20-ը նման ճգնաժամերի քննարկման կամ լուծման ֆորում չէ (իրավիճակն Ուկրաինայում- խմբ․)։ Ֆորումն ուղղված է տնտեսական իրավիճակի բարելավմանը և տնտեսական խնդիրների լուծմանը»,- հավելել էր Վորոբյովան։ 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել