Գերմանիայի կանցլերը զրուցել է ՌԴ և Ուկրաինայի նախագահների հետ, հրադադարի կոչ արել |1lurer.am|
10:34 - 24 մարտի, 2022

Գերմանիայի կանցլերը զրուցել է ՌԴ և Ուկրաինայի նախագահների հետ, հրադադարի կոչ արել |1lurer.am|

1lurer.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ուկրաինայում շտապ հրադադարի հաստատման և այնտեղ հումանիտար իրավիճակի բարելավման կոչ է արել:

ՌԴ նախագահի հետ զրույցից հետո Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, ծանոթացել ընթացիկ իրավիճակին և ՌԴ-ի հետ բանակցություններին նրա գնահատականին:

Նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել սերտ շփումները:

Իսկ Կրեմլի հաղորդագրությունում նշվում է․ «Ուշադրություն է դարձվել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև ընթացող բանակցությունների խնդիրների վրա: Վլադիմիր Պուտինը մի շարք նկատառումներ է նախանշել այդ բանակցություններում Ռուսաստանի Դաշնության սկզբունքային դիրքորոշման համատեքստում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել