2022-03-24-8a14452b-b7cd-470b-b85f-81a9b29ec4c4.jpg

ՌԴ-ն, ի պատասխան Լեհաստանից դիվանագետների արտաքսման, փոխադարձության սկզբունքով որոշումներ կկայացնի

Ռուսաստանը Լեհաստանից դիվանագետների արտաքսման ի պատասխան՝ փոխադարձության սկզբունքով որոշումներ կկայացնի։ Այս մասին, ինչպես փոխանցում է «РИА Новости»-ն, հայտարարել է Լեհաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևը։

Լեհաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ արտաքսում է 45 ռուս դիվանագետի, որոնք կասկածվում են ռուսական հետախուզության համար աշխատելու մեջ։

 

Լուսանկարում՝ Լեհաստանում ՌԴ դեսպանություն

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն