Պուտինի և Զելենսկու հանդիպումը հնարավոր է միայն նախապես մշակված պայմանավորվածությունների պայմանով․ Մատվիենկո
12:05 - 24 մարտի, 2022

Պուտինի և Զելենսկու հանդիպումը հնարավոր է միայն նախապես մշակված պայմանավորվածությունների պայմանով․ Մատվիենկո

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև հանդիպումը հնարավոր է միայն երկու երկրների միջև պայմանավորվածությունների նախնական մշակման պայմանով։ Այս մասին, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

«[Հանդիպումը հնարավոր կլինի այն ժամանակ], երբ ուկրաինական և ռուսական կողմերը համաձայնության գան օրակարգի շուրջ և որևէ վերջնական փաստաթուղթ [մշակեն], որը պետք է լինի։ Այլապես [ի՞նչ իմաստ ունի] հույս տալը, թե հիմա նախագահները կհանդիպեն, կխոսեն, իսկ արդյունք չի լինի, ինչի՞ համար են ուրեմն այդ հանդիպումները»,- ասել է Մատվիենկոն CCTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Վերջնական փաստաթղթի դեպքում «առարկայական» հանդիպման այս ձևաչափին Ռուսաստանը պատրաստ է, ասել է Մատվիենկոն։

«Բայց հանդիպումը պետք է արդյունք տա։ Այդպիսի հանդիպումները նախապատրաստվում են, այնպես չէ, որ հանդիպեցին և խոսեցին ոչ մի բանի մասին»,- ընդգծել է նա։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել