Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
14:04 - 24 մարտի, 2022

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Մարտի 24-ին՝ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման մեկնարկից ուղիղ մեկ ամիս անց, Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։ Այս անգամ սառեցվել են «Ալֆա Բանկ»-ի, «Գազպրոմբանկ»-ի, «Ռոսսելխոզբանկ»-ի ակտիվները։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Բացի այդ՝ պատժամիջոցների տակ են հայտնվել «ԱԼՌՈՍԱ» ավիաընկերությունը, «Ռուսական երկաթուղիները» և այլք: Պատժամիջոցներն ուղղված են «ՌԴ իշխանությունների համար ռազմավարական նշանակություն ունեցող բանկերի, արդյունաբերության ոլորտների և անհատների» դեմ:

Սև ցուցակում են նաև «Sberbank»-ի ղեկավար Գերման Գրեֆը, «Tinkoff Bank»-ի հիմնադիր Օլեգ Տինկովը, Ռոման Աբրամովիչի երկարամյա բիզնես գործընկեր և «Millhouse»-ի նախկին ղեկավար Եվգենի Շվիդլերը և շատ ուրիշներ (ընդհանուր՝ 33 մարդ):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել