Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մոտ ժամանակներս փաստաթղթեր կներկայացնի, որոնք «ապացուցում են, որ «Յու-Փի-2» կենսաբանական նախագիծը մշակվել և հատատվել է Պենտագոնի կողմից», ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Մոտ ժամանակներս մենք կներկայացնենք այն փաստաթղթերի բնօրինակները, որոնք ցույց են տալիս, որ «Յու-Փի-2» կենսաբանական նախագիծը, որի մասին արդեն պատմել ենք, մշակվել և հաստատվել է հենց Պենտագոնում։ Այս նախագծի հիմնական նպատակը եղել է առանձնապես վտանգավոր վարակների մոլեկուլյար անալիզը, որոնք էնդեմիկ են Ուկրաինայի համար։ Այս աշխատանքը նախատեսում էր պաթոգենի նմուշառում անասունների թաղման հին վայրերից՝ սիբիրյան խոցի նոր շտամ ստանալու համար», - ասել է նա։
Կոնաշենկովի խոսքով՝ «Պենտագոնի այս գիտափորձերը չեն սահմանափակվել վտանգավոր վարակների մշակմամբ»։ Նա նշել է, որ ստացված փաստաթղթերի համաձայն՝ «ԱՄՆ ռազմական գերատեսչության հետ պայմանագիր ունեցող դեղագործական ընկերությունն Ուկրաինայի ՊՆ հետ մշակել է չգրանցված դեղամիջոցների փորձարկման իրականցում հենց ուկրաինացի զինծառայողների վրա»։
Նորա Վանյան
comment.count (0)