ՄԱԿ-ը նոր բանաձևով Ռուսաստանին մեղադրում է Ուկրաինայում հումանիտար ճգնաժամի համար
20:52 - 24 մարտի, 2022

ՄԱԿ-ը նոր բանաձևով Ռուսաստանին մեղադրում է Ուկրաինայում հումանիտար ճգնաժամի համար

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել մի բանաձևի, որով Ռուսաստանին մեղադրում է Ուկրաինայում հումանիտար ճգնաժամի համար և կոչ անում անհապաղ հրադադար հաստատել ու պաշտպանել միլիոնավոր խաղաղ բնակիչներին և նրանց տները, դպրոցներն ու հիվանդանոցները։ Այս մասին հաղորդում է «Associated Press»-ը։

Բանաձևին կողմ է քվեարկել 140, դեմ՝ 5 երկիր։ Միայն Բելառուսը, Սիրիան, Հյուսիսային Կորեան և Էրիթրեան են միացել Ռուսաստանին՝ դեմ արտահայտվելով նախաձեռնությանը: Ձեռնպահ է մնացել 38 երկիր, այդ թվում՝ Չինաստանը։

Բանաձևը դատապարտում է Ռուսաստանի ագրեսիայի «սարսափելի մարդասիրական հետևանքները», որոնք, ինչպես նշվում է, «այնպիսի մասշտաբով են, որը միջազգային հանրությունը չի տեսել Եվրոպայում տասնամյակներ շարունակ»: Դատապարտվում են նաև Ռուսաստանի կողմից խիտ բնակեցված քաղաքների, ներառյալ հարավային Մարիուպոլ քաղաքի գնդակոծությունները, օդային հարվածները և «շրջափակումը»։ Բանաձևը պահանջում է նաև անխոչընդոտ մուտք մարդասիրական օգնության համար։

 

Լուսանկարը՝ AP-ի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել