ՌԴ թվային զարգացման նախարարությունը դեմ է ՏՏ ոլորտի մասնագետների տեղաշարժի սահմանափակմանը

Ռուսաստանի թվային զարգացման նախարարությունը կտրականապես դեմ է ՏՏ ոլորտի մասնագետների տեղաշարժի ցանկացած սահմանափակման, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նախարարության հաղորդագրությունը։

«Ռուսաստանի թվային զարգացման նախարարությունը չի սատարում ցանկացած օրենսդրական սահմանափկում, որոնք կապված են ՏՏ ոլորտի կադրերի տեղաշարժի և աշխատանքի տեղավորման հետ։ Այդպիսի միջոցները կարող են հանգեցնել մասնագետների արտահոսքի և ապակառուցողական ազդեցություն ունենալ ոլորտի վրա», – ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունն ընդգծել է, որ ռուս մասնագետները բարձր են գնահատվում համաշխարհային ՏՏ շուկայում։ «Մենք նրանց համար պետք է արժանի մրցակցային աշխատանքային պայմաններ ստեղծենք և չդժվարացնենք նրանց տեղաշարժը կամ օտարերկրյա ընկերություններում աշխատանքի տեղավորվելը, – հավելել է նախարարությունը։

 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով