Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Բելգիա այցից վերադառնալիս մի շարք հայտարարություններ է արել ռուս-ուկրաինական պատերազմի առնչությամբ։ Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet-ը։
Մասնավորապես, Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան բանակցությունների ընթացքում քննարկված վեց կետերից չորսի շուրջ կարծես թե համաձայնության են հասել։
«Դրանցից մեկը կապված է ՆԱՏՕ-ի հետ․ սկզբում Ուկրաինան կախված էր այս թեմայից, սակայն ավելի ուշ Զելենսկին հայտարարեց, որ կարող է հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցությունից։ Մեկ այլ հարց էր ռուսերենը պաշտոնական լեզու ընդունելու հարցը։ Զելենսկին սրան էլ է համաձայնել։ Ռուսերենով խոսում են Ուկրաինայում գրեթե ամենուր: Այս պահին այդ հարցով էլ խնդիր չկա։
Մեկ այլ խնդիր զինաթափումն է։ Իհարկե, Ուկրաինան պետություն է, ուստի ամբողջովին զինաթափման մասին խոսք լինել չի կարող։ Բայց այս հարցն էլ անընդունելի չէ։ Այսինքն՝ ուկրաինական կողմը հայտարարեց, որ այստեղ էլ կարելի է որոշակի զիջումների գնալ»,-ասել է նա։
Էրդողանի խոսքով՝ չորրորդ հարցը կապված է հավաքական անվտանգության համաձայնագրերի հետ, որի դեպքում նույնպես Ուկրաինան դրական մոտեցում է ցուցաբերել։
Սակայն, Էրդողանի պնդմամբ, Ուկրաինան այնքան էլ «հանգիստ» չէ Ղրիմի ու Դոնբասի հարցերում։
«Բայց, իհարկե, Ուկրաինային այնքան էլ «հանգիստ» չէ Ղրիմի ուԴոնբասի հարցերում։ Զելենսկին վերջերս լավ քայլ արեց՝ ասելով, որ Դոնբասի հարցում պետք է գնա հանրաքվեի։ Իմ կարծիքով՝ դա կարելի է անվանել խելացի ղեկավարության քայլ»,-ընդգծել է Էրդողանը։
comment.count (0)