armenpress.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, բայց միայն հավասար և փոխադարձ հիմունքներով, ինչի շուրջ Վաշինգտոնը պատրաստակամություն չի ցուցաբերում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք չենք խուսափում երկխոսությունից և պատրաստ ենք բանակցել, բայց խստորեն հավասար հիմունքներով»,-ասել է Զախարովան:
Նա նշել է, որ Վաշինգտոնից նման պատրաստակամություն, նշաններ ցույց չեն տալիս: Ըստ Զախարովայի՝ ամերիկյան կողմն ամեն ինչ անում է, որպեսզի ավելի բարդացնի ԱՄՆ-ում Ռուսաստանի արտաքին ներկայացուցչությունների գործունեությունը։ «Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում Վաշինգտոնին մտածել հետևանքների մասին»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
comment.count (0)