Բայդենը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ և Պաշտպանության նախարարների հետ
17:46 - 26 մարտի, 2022

Բայդենը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ և Պաշտպանության նախարարների հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի և պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը կողմերը զրուցել են Ուկրաինայի ռազմական, դիվանագիտական և հումանիտար իրավիճակի մասին:

«ԱՄՆ նախագահը նախարարներին տեղեկացրել է ԱՄՆ ջանքերի մասին՝ աշխարհը համախմբելու Ռուսաստանի ագրեսիայի դեմ: Նրանք քննարկել են հետագա ջանքերը՝ օգնելու Ուկրաինային պաշտպանել իր տարածքը։ Նրանք նաև քննարկել են Ռուսաստանի դաժան ագրեսիայի համար նախագահ Պուտինին պատասխանատվության ենթարկելու Միացյալ Նահանգների շարունակական գործողությունները»,-ասված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել