Ռուսական զորքերը ռազմական գործողությունների գոտուց «հարկադրաբար դուրս են բերում» Ուկրաինայի քաղաքացիներին, «Ուկրինֆորմի» փոխանցմամբ՝ հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։
«Ռուսաստանը ստեղծում է այլընտրանքային «հումանիտար իրականություն» և փորձում մարիուպոլցիների համար սեփական այսպես կոչված «տարհանման երթուղիներ» կազմել դեպի ՌԴ։ Սպասելի է, որ քաղաքացիները մեծ մասամբ չեն ուզում «փրկվել»՝ ագրեսորի տարածք տեղափոխվելով։ Հետևաբար՝ ռուսական զորքերը խաղաղ քաղաքացիներին հարկադրաբար տեղափոխում են օկուպացված տարածքների խորքեր կամ Ռուսաստան։ Խոսքն արդեն տասնյակ հազարավոր այդ եղանակով բռնի տեղահանված ուկրաինացիների մասին է», - հայտարարել է Վերեշչուկը՝ նշելով, որ այդ ձևով դուրս է բերվել շուրջ 40 հազար ուկրաինացի։
Նա նաև հավելել է, որ նույն սխեման գործում է նաև Կիևի շրջանում․ ուկրաինացիներին փորձում են հարկադրաբար տեղափոխել Բելառուս։
Նորա Վանյան
comment.count (0)