ՌԴ-ն կարևորում է ԼՂ-ի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանումը. Դմիտրի Պեսկով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնությունը անհրաժեշտ է համարում, որպեսզի բոլոր կողմերը պահպանեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին խաղաղապահների լրացուցիչ զորակազմ ուղարկելու հնարավորության մասին հարցը հարկավոր է ուղղել Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, լրագրողների հետ զրույցում  այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այդ հարցը պետք է տալ մեր զինվորականներին: Նրանք շփման մեջ են հայկական և ադրբեջանական կողմերի հետ: Այժմ գլխավորը բոլոր կողմերի կողմից համապատասխան պայմանավորվածությունների պայմանների կատարման շարունակությունն ապահովելն է», – ասել է Պեսկովը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն