Ուկրաինա-ՌԴ բանակցությունները Ստամբուլում կմեկնարկեն վաղը․ Պուտին-Զելենսկի հանդիպում չի սպասվում

 |factor.am|
14:36 - 28 մարտի, 2022

Ուկրաինա-ՌԴ բանակցությունները Ստամբուլում կմեկնարկեն վաղը․ Պուտին-Զելենսկի հանդիպում չի սպասվում |factor.am|

factor.am: Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները դժվար թե մեկնարկեն այսօր, ակնկալվում է, որ դրանք կսկսվեն մարտի 29-ին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Այսօր բանակցությունները դժվար թե շարունակվեն։ Այսօր իսկապես պատվիրակությունները մեկնում են Թուրքիա, սակայն ակնկալում ենք, որ վաղը դրանք կարող են տեղի ունենալ»,- ասել է Պեսկովը։

Պեսկովը նաև հայտարարել է, որ Ստամբուլում պատվիրակությունների հանդիպումից հետո նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպում հազիվ թե կայանա՝ հավելելով, որ նման հանդիպման կազմակերպման համար դեռևս առաջընթաց չկա։

«Ո՛չ, առաջընթաց չկա»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով Պուտին-Զելենսկի հնարավոր հանդիպման կազմակերպման գործում առաջընթացի մասին հարցին։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել