factor.am: Մոսկվան նախապատրաստում է ՌԴ զինված ուժերի լրացուցիչ ստորաբաժանումների տեղաշարժը՝ Ուկրաինայի տարածքում մարտական գործողություններ իրականացնելու համար։ Ռուսաստանը Բելառուսում տեղակայված «Իսկանդեր» հրթիռային համակարգերը մոտեցնում է Ուկրաինայի հետ սահմաններին։ Այս մասին այսօր հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբը, գրում է Korrespondent-ը։
«Բելառուսի Հանրապետության Գոմելի շրջանում գրանցվել է «Իսկանդեր-Մ» OTRK արձակման կայանների տեղաշարժ Ուկրաինայի հետ պետական սահմանի ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ, Գլխավոր շտաբի ամենօրյա ամփոփագրում հաղորդվում է, որ այժմ ՌԴ-ն իր հիմնական ուժերը կենտրոնացնում է գրավյալ գծերը պահելու և հարձակողական գործողությունների վերսկսմանը նախապատրաստվելու վրա։
Տեղեկացվում է, որ շարունակվում է նաև Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններ իրականացնելու համար ռուսական զինված ուժերի լրացուցիչ ստորաբաժանումների նախապատրաստումն ու տեղաշարժը։
comment.count (0)