Կոտայքի մարզը կսպասարկվի 150 նոր միկրոավտոբուսներով, դրանցից 80-ն արդեն Հայաստանում են, 70-ը` ճանապարհին․ Գնել Սանոսյան |1lurer.am|
18:13 - 28 մարտի, 2022

Կոտայքի մարզը կսպասարկվի 150 նոր միկրոավտոբուսներով, դրանցից 80-ն արդեն Հայաստանում են, 70-ը` ճանապարհին․ Գնել Սանոսյան |1lurer.am|

1lurer.am: Միասնական երթուղային ցանցի ներդրման նպատակով կազմակերպվել են Կոտայքի, Արարատի մարզերի և Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանի ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր երթուղիների միասնական օպերատորների ընտրության մրցույթներ: Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«2022 թ. կեսից Կոտայքի մարզը կսպասարկվի 150 նոր միկրոավտոբուսներով, դրանցից 80-ն արդեն Հայաստանում են, 70-ը` ճանապարհին: Էջմիածնում գործընթացն արդյունավետ իրականացվում է, սակայն Արարատում և Արմավիրում գործընթացը փոքր-ինչ դանդաղում է, քանի որ մրցույթի մասնակիցները միմյանց հետ դատական գործընթացի մեջ են»,- ասաց նախարարը:

Նշվել է, որ հանրապետության ավելի քան 200 բնակավայր տրանսպորտային հաղորդակցման լուրջ խնդիրներ ունի. չկան կանոնավոր չվերթեր: Նախարարը տեղեկացրել է, որ այս տարի նախատեսվում է մրցույթներ հայտարարել 3 մարզում:

2021 թ. ներդրվել է նաև ավտոտրանսպորտի տեխնիկական զննության գործընթացի նոր համակարգ, որի շնորհիվ տեխնիկական զննման կտրոնների պահանջը փոխարինվել է վերահսկողության իրականացման էլեկտրոնային համակարգով:

Ակնկալվում է, որ նոր կարգավորումների միջոցով հնարավորինս կբացառվի իրական տեխնիկական զննություն չանցկացնելու արատավոր երևույթը, և կբարձրանա ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել