Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների ռուսական միության կապի և ՏՏ ոլորտի հանձնաժողովը կարծում է որ, «ընթացիկ տնտեսական պայմաններում» կապի օպերատորների սարքավորումների պահուստները կբավականացնեն կես տարի, նրանց աշխատանքում խաթարումներ են հնարավոր արդեն այս ամառ, գրում է «Կոմերսանտը»։
Ընկերություններին աջակցելու համար հանձնաժողովն, արդեն հաստատված միջոցներից բացի, առաջարկում է 50%-ով նվազեցնել ռադիոհաճախականության սպեկտրի համար վճարը, զրոյացնել գույքահարկն ու հարկերից ազատել ոլորտի աշխատակիցների եկամուտները։ Սակայն Ռուսաստանի թվային զարգացման նախարարությունը նշել է, որ ցանցային խափանումների պատճառ չի տեսնում։
«Պետության կողմից բիզնեսն աջակցության ամբողջական փաթեթներ է ստանում։ Կարևոր է հասկանալ, որ բիզնեսի աշխատունակությունը կախված է ոչ միայն պետության տրամադրած արտոնություններից, այլև ձեռնարկությունների որոշումներից», - նշել է նախարարությունը։
Կապի և ՏՏ ոլորտի հանձնաժողովի ներկայացրած առաջարկում նշվում է, որ արևմտյան մատակարար ընկերությունների հեռանալու և ռուբլու փոխարժեքի նվազման պատճառով տելեկոմ-սարքավորումների արժեքն աճել է 40%-ով և կարող է դեռ աճել ևս 80%-ով։
Ընթացիկ տնտեսական պայմաններում ենթակառուցվածքների աշխատունակության ապահովման համար օպերատորների սարքավորումների պահուստները կբավականացնեն 4-6 ամիս։ Այսպիսով՝ վթարների և ցանցի աշխատանքի կայունության խաթարումների վտանգը կաճի հուլիս-օգոստոսից, կանխատեսում են օպերատորները։
Դա կարող է ազդել նաև երկաթուղային տրանսպորտի կապի տեխնոլոգիական ցանցերի և վառելիքաէներգետիկ համալիրի վրա։
Բացի այդ, ընթացիկ միտումների պահպանման պարագայում կես տարում ոլորտը կարող է կորցնել բարձր որակավորում ունեցող մասնագետների 30%-ը։ Իսկ կապի և հաղորդակցության օպերատորների ֆինանսական դրության ընդհանուր վատթարացումը կարող է այդ ընկերությունների ղեկավարություններին ստիպել 15-20%-ով օպտիմալացնել աշխատակիցների թիվը մինչև 2022 թ-ի ավարտը։
Նորա Վանյան
comment.count (0)