ՌԴ-ն հուսով է, որ ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը կավարտվի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրով. Մատվիենկո |armenpress.am|
11:27 - 29 մարտի, 2022

ՌԴ-ն հուսով է, որ ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը կավարտվի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրով. Մատվիենկո |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը կավարտվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրով: Վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն` ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում:

«Մենք հուսով ենք, որ հենց խաղաղ պայմանագրով կավարտվի այս իրավիճակը, մենք անկեղծորեն ցանկանում ենք դա», - ասել է Մատվիենկոն` մեկնաբանելով Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբ Գաֆարովայի հայտարարությունները հնարավոր խաղաղ պայմանագրի վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել