armenpress.am: Ատոմային Էներգիայի միջազգայն գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ժամանել Է Ուկրաինա՝ երկրի միջուկային օբյեկտների անվտանգության ապահովման գծով տեխնիկական օգնություն ցույց տալու համար: Այդ մասին ասված Է ՄԱԳԱՏԷ-ի՝ մարտի 29-ին տարածված հայտարարության մեջ
Այցը կշարունակվի այս շաբաթվա ընթացքում: Գրոսսին կայցելի Ուկրաինայի ատոմակայաններից մեկը: Գլխավոր տնօրենը նպատակ ունի նաեւ «ՄԱԳԱՏԷ-ի փորձագետներ» ուղարկելու «առաջնահերթային օբյեկտներ» եւ «կենսականորեն կարեւոր նյութեր» բերելու անվտանգության եւ պահպանության ապահովման համար, ներառյալ դիտազննման եւ վթարային արձագանքման սարքավորանքները»:
«Ռազմական հակամարտությունն աննախադեպ վտանգի Է ենթարկում Ուկրաինայի ատոմային Էլեկտրակայանները եւ ճառագայթաակտիվ նյութերով մյուս օբյեկտները:
Մենք պետք Է շտապ միջոցներ ձեռնարկենք՝ ապահովելու համար դրանց անվտանգությունը եւ հուսալի աշխատանքը, նվազեցնելու միջուկային վթարի ռիսը, որը կարող Է լուրջ հետեւանքներ ունենալ առողջության եւ շրջակա միջավայրի համար ինչպես Ուկրաինայում, այնպես Էլ դրա սահմաններից դուրս»,- ընդգծել Է Գրոսսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
comment.count (0)