Ռուսական մատակարարման շղթաները հաջորդն են պատժամիջոցների ցանկում․ ԱՄՆ ֆինանսների փոխնախարար
16:01 - 29 մարտի, 2022

Ռուսական մատակարարման շղթաները հաջորդն են պատժամիջոցների ցանկում․ ԱՄՆ ֆինանսների փոխնախարար

ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ միասին պլանավորում է նոր պատժամիջոցներ սահմանել ռուսական տնտեսության լրացուցիչ ճյուղերի, այդ թվում՝ մատակարարման շղթաների դեմ, որոնք վճռորոշ նշանակություն ունեն ՌԴ՝ Ուկրաինա ներխուժումը սատարելու համար։ Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, ասել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլի Ադեյեմոն։

Նա ընդգծել է, որ պատժամիջոցների ընդլայնումն ուղղված է «Կրեմլի կողմից իր ռազմական մեքենան կառավարելու ունակության» խաթարման դեմ։

«Ի հավելումն այն ոլորտների ընկերությունների դեմ գործող պատժամիջոցների, որոնք նպաստում են Կրեմլի վնասակար գործողություններին՝ մենք պլանավորում ենք նաև միջոցներ ձեռնարկել՝ խաթարելու նրանց կենսական կարևորության մատակարարման շղթաները», - ասել է Ադեյեմոն Լոնդոնի «Չեթըմ Հաուզ» վերլուծական կենտրոնում ունեցած ելույթի ժամանակ։

ԱՄՆ ֆինանսների փոխնախարարի պնդմամբ՝ պատժամիջոցներն ուղղված են լինելու նաև սպառազինության այլընտրանքային  մատակարարների դեմ, որոնցից օգտվում է Ռուսաստանը։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել