Ուկրաինան Վարշավայի հետ վարում է բանակցություններ՝ Բելառուսի և Լեհաստանի սահմանը փակելու շուրջ. Դեշչիցա
11:09 - 31 մարտի, 2022

Ուկրաինան Վարշավայի հետ վարում է բանակցություններ՝ Բելառուսի և Լեհաստանի սահմանը փակելու շուրջ. Դեշչիցա

Ուկրաինան բանակցություններ է վարում Վարշավայի հետ Լեհաստանի և Բելառուսի սահմանը փակելու հարցի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Լեհաստանում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Դեշչիցան, փոխանցում է interfax.ua-ն։

«Մենք (ուկրաինական կողմը- խմբ․) բանակցություններ ենք վարում Լեհաստանի ենթակառուցվածքների նախարարության հետ, Լեհաստանի կառավարության հետ, որ նրանք ամեն դեպքում ամբողջությամբ փակեն սահմանները (Լեհաստանի և Բելառուսի միջև- խմբ․)։ Նույնիսկ եթե որոշումը չընդունվի Եվրամիության կողմից»,- ասել է Դեշչիցան։

Նա նաև տեղեկացրել են, որ Ուկրաինան կոչ է արել Լիտվային, Լատվիային և Էստոնիային, «որ միաժամանակ այդ երկրներն էլ փակեն իրենց սահմանները ՌԴ-ի և Բելառուսի հետ»։

«Ես մտածում եմ, որ այդ [սահմանները փակելու] որոշումը կընդունվի։ Այդ ժամանակ պետք չի լինի սպասել ԵՄ-ին, և մենք ամբողջությամբ կփակենք ցանկացած առաքում դեպի ՌԴ»,- նշել է Դեշչիցան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել