Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ մարտի 30-ին զրուցել է իր ռուս և ուկրաինացի գործընկերներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հետ՝ նրանց հանդիպումը կազմակերպելու հարցով, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք աշխատում ենք Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ։ Երեկ բանակցություններ եմ վարել Լավրովի և Կուլեբայի հետ այս հարցով», - ասել է Չավուշօղլուն A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Դատելով Ստամբուլում պատվիրակությունների բանակցությունների ընթացքում «ոտքի վրա» մեր խոսակցություններից և կողմերի հետ մեր բանակցություններից՝ կարելի է ասել, որ մոտական երկու շաբաթում այդ հանդիպումը հնարավոր է»,- հավելել է նա։
Նորա Վանյան
comment.count (0)