azatutyun.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ Բրյուսելում այսօր կայացած մամուլի ասուլիսում անդրադառնալով Ուկրաինայի իրավիճակին ասել է, որ հետախուզության տվյալների համաձայն՝ ռուսական ուժերը դուրս չեն բերվել, ինչպես խոստացել էին, այլ վերախմբավորվում են հետագա հարձակողական գործողությունների համար։
«Ռուսական ուժերը փորձում են վերախմբավորվել, լրացնել պաշարները և ուժեղացնել հարձակումները Դոնբասի շրջանում», - ասել է Ստոլտենբերգը նշելով, որ Ռուսաստանը միաժամանակ շարունակում է ճնշումները Կիևի և մյուս քաղաքների վրա։
comment.count (0)