Ռուսական Բելգորոդի նավթաբազայում հրդեհ է, շրջանի ղեկավարն Ուկրաինային է մեղադրում
12:53 - 01 ապրիլի, 2022

Ռուսական Բելգորոդի նավթաբազայում հրդեհ է, շրջանի ղեկավարն Ուկրաինային է մեղադրում

Ռուսական Բելգորոդ քաղաքի նավթաբազայում հրդեհվել է վառելիքի ութ պահեստ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները արտակարգ իրավիճակների գերատեսչություններում։

«Ներկա պահին այրվում է վառելիքի ութ պահեստ, դրանք 2 հազարական կուբամետր ծավալ ունեն։ Կրակի տարածման սպառնալիք կա», - ասել է զրուցակիցը ՏԱՍՍ-ին։

Գործակալության տվյալներով նավթաբազայի տարածքում 27 պահեստ կա։ Ներկա պահին հրշեջների ուժերը կեկնտրոնացած են մնացած պահսետների սառեցման վրա։

Ռուսաստանի ԱԻՆ-ը հաղորդել է, որ հրդեհի մարման համար խմբի մասնակիցների թիվը հասնում է 200-ի։

«Կրակի մարման համար փրփուրային գրոհ է իրականացվում։ Ներգրավվել է նաև հրշեջ գնացք։ Հրդեհի բռնկման վայրում աշխատում է 194 մարդ, 59 միավոր տեխնիկա», - նշել է գերատեսչությունը։

«Հրդեհի մարումը շարունակվում է։ Կրակի չտարածման համար սառեցվում են հարևան պահեստները», - հայտնել է ՌԴ ԱԻՆ-ը։

Քաղաքի ղեկավարությունը տարհանում է նավթաբազային կից փողոցների տների բնակիչներին։ Բելգորոդի քաղաքապետ Անտոն Իվանովի խոսքով՝ հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Դեպքի վայր է մեկնել ՌԴ արտակարգ իրավիճակիների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանը՝ տեղում աշխատանքները գնահատելու համար։

Բելգորոդի շրջանի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել է, որ Բելգորոդի նավթաբազայում բռնկված հդեհն ուկրաինական ուղղաթիռների հարվածի հետևանք է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Նավթաբազայում հրդեհը տեղի է ունեցել Ուկրաինայի ԶՈւ երկու ուղղաթիռների ավիահարվածի հետևանքով, որոնք Ռուսաստանի տարածք են ներխուժել ցածր բարձրության վրա։ Զոհեր չկան», - գրել է նա իր Տելեգրամ-ալիքում։

Ուկրաինական կողմից այս թեմայի անռչությամբ մեկնաբանություններ չկան։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել